«Թուրքիային ուզում ենք ասել հետևյալը. ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները մեր երկրների ինքնիշխանությունների փոխադարձ հարգանքի պայմաններում»,- հայտարարել է Արաբական Միացյալ էմիրությունների արտգործնախարար Էնվեր Գարգաշը՝ գրում է ermenihaber-ը:
Նախարարը հարաբերությունների կարգավորման համար որպես կարևոր պայման է նշել Թուրքիայի կողմից «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության դադարեցումը:
«Մենք կողմ ենք, որ Անկարան վերադառնա արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների ուղեծիր»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը:
Կատարի ու Լիբիայի հարցում Թուրքիայի հետ հակասություններ ունեցող ԱՄԷ-ի այս հայտարարությունն արվում է արաբական մի քանի երկրի՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Եգիպտոսի կողմից հունվարի 5-ին Կատարի հետ համաձայնության գալուց ու 3.5 տարի այդ երկրի նկատմամբ կիրառած էմբարգոն դադարեցնելուց հետո: