Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել տարբեր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները։
Նախարարն Արցախի վերականգնման հարցում կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը՝ պատերազմի ծանր հետևանքները մեղմացնելու և վաղվա օրվա հանդեպ հավատը բարելավելու հարցում։
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ
Համբարձումյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արամ Գասպարյանը, քաղաքաշինական պետական տեսչության պետ Մերուժան Խաչատուրյանը։