Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կան նախադրյալներ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։
Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ համաձայնագրի հետևողական իրականացման կապակցությամբ։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ներդնում է իր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար։
«Ռուսաստանը գնահատում է Բաքվի և Երևանի հետ դաշնակցային ու բարիդրացիական հարաբերությունները»,- հավելել է ՌԴ նախագահը։