ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին նշել է, որ անհրաժեշտ է նախանշել ԼՂ հարցի կարգավորման հետագա քայլերը՝ ներառյալ խաղաղապահների գործունեության հարցերը և հումանիտար խնդիրները:
«Կարծում եմ՝ այսօր կարևոր կլիներ, եթե նախանշվեին անցած տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված՝ կարգավորման հանգուցային ուղղությունների հետագա քայլերը: Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի, դեմարկացիոն գծերի ճշտման, հումանիտար խնդիրների լուծման և մշակութային ժառանգության կոթողների պաշտպանության հարցերը»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը: