Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունն անցած շաբաթ իր դժգոհությունն էր հայտնել Մերձավոր Արևելքում, նորընտիր նախագահ Բայդենի կադրային քաղաքականության կապակցությամբ՝ գրում է
ermenihaber-ը:
Անկարայի արձագանքը սպասել չտվեց, երբ Բայդենը Բրեթ Մաքգերգին նշանակեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող:
TRT-ի վերլուծաբանի խոսքով՝ New York Times-ը Մաքգերգին անվանել է «ակտիվիստ, որը 14 ամիս շարունակ քարոզել է ԴԱԻՇ-ի դեմ»:
Թուրքական կողմի դժգոհությունը, բացի Մաքգերգի ակտիվ մասնակցությանը SDF-ի (Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների) ձևավորմանը, կարելի է բացատրել նաև Թուրքիայի կառավարության կողմից բազմիցս հնչեցրած մեղադրանքներով առ այն, որ Բրեթ Մաքգերգն աչք է փակել Սիրիայում հազարավոր օտարերկրյա զինյալների ներթափանցման վրա, ԴԱԻՇ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով:
Թուրքիան Միացյալ Նահանգների հետ առկա լարվածությունը կքննարկի Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին ասել է. «Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Բայդենի նախագահ դառնալը, որն Անկարայի կոշտ քննադատի համբավ ունի, Թուրքիայի իշխանություններին խոստանում է դժվար ժամանակաշրջան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ենթադրվում է, որ ԱՄՆ նոր վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի Թուրքիայի նկատմամբ:
«Մաքգերգը կարևոր դերակատար է եղել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ազդեցության թուլացման, ինչպես նաև ահաբեկչության տարածման գործում, և այժմ թվում է, որ նա վերադարձել է իր գործն ավարտելու համար»,- նշված է TRT-ի վերլուծությունում:
Բրեթ Մաքգերգը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում և անմիջական մասնակցություն է ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ստեղծմանը (SDF, Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներ, որոնք պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկչական կազմակերպություն»): Իսկ 2018-ի դեկտեմբերին Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո Մաքգերգը հրաժարական տվեց՝ ընդգծել է վերլուծաբանը: