Ղարաբաղյան հարցում Ռուսաստանն իր բոլոր գործողություններում առաջնորդվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներով՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Միևնույն ժամանակ, կցանկանայի հատուկ շեշտել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքներին: Մենք պարբերաբար համաձայնեցնում ենք մեր գործողությունները գործընկերների և Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Պուտինը: