Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը:
Ըստ ՌԴ ՊՆ կայքի՝ Ստեփանակերտի ծայրամասերը ականազերծելու և մաքրելու ընթացքում խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում:
2020 թ. նոյեմբերի 23-ից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 բնակելի շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազարից ավելի պայթուցիկ օբյեկտ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում ու ոչնչացվում են հատուկ վայրում: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է անվտանգության բոլոր միջոցառումները պահպանելով: