Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են: «Արմենպրեսի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակել գիշերվա կեսին: Նրանք ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, համապատասխան քննություն է իրականացվում»,- ասել է Պողոսյանը:
Ավելի վաղ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել: