Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 18 149 թեստ է արվել։ Դրական է 2058-ը, գրում է aliq.ge-ն։
Կորոնավիրուսի ցուցանիշով երկրի առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին` 808 նոր վարակակիր, Իմերեթիում 363, Սամեգրելո Զեմո-Սվանեթիում` 183, Շիդա Քարթլիում` 165, Քվեմո Քարթլիում` 150: Երբեմնի կանաչ գոտի Կախեթում 131 նոր դեպք կա, Աջարիայում` 107, Մցխեթա Մթիանեթիում` 63, Ջավախքում` 38։
Երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 10592 ակտիվ դեպք։ 3867 մարդ հոսպիտալացված է։ 847-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում վարակի 238.086 դեպք է եղել։ Ապաքինվել է 224 718-ը, մահացել 2 750-ը, որոնցից 22-ը` վերջին մեկ օրվա ընթացքում։