Ապամոնտաժված եղևնու տարածքում շինարարություն է։ Այստեղ հունվարի 20-ին երդվելու են ԱՄՆ նոր նախագահն ու փոխնախագահը։ Թրամպը հրաժեշտ կտա Սպիտակ տանն ու հավանաբար կհաստատվի Ֆլորիդա նահանգում, որտեղից զումով կապի դուրս եկավ համայնքային ակտիվիստ Դանել Քուշաքչյանը։
Դանիել Քուշաքչյան, ԱՄՆ Հայկական խորհրդի ներկայացուցիչ, ԱՄՆ Արևելյան ափ - Հավանաբար, Թրամփը Հարավային Ֆլորիդայի Փալմ Բիչ բնակավայրում կհաստատվի, դեռ չգիտենք։ Շատ հնարավոր է, որ Իվանկա Թրամփն առաջադրվի նահանգապետի պաշտոնում։ Այնպես որ Ֆլորիդայի 30 հազարանոց համայնքն անելիք ունի։
Դանիելն Ամերիկահայ խորհրդի ներկայացուցիչն է Արևելյան ափին։ Հնչակյան ավանդական կուսակցության հետ ասոցացված լոբբիստական այս կառույցն ավանդաբար ակտիվ է եղել Կալիֆոռնիայում, վերջերս նաև Վաշինգտոնում։ Ակնկալում ենք, որ Բայդենը վերականգնի 907 բանաձևը, որով արգելվում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադրբեջանին, ասում է Դանիելը։
Դանիել Քուշաքչյան - Գործող ամերիկյան օրենսդրությունն արգելում է կառավարական օգնությունն Ադրբեջանին։ 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո այս օրենքը խմբագրվեց, և նախագահին իրավունք տրվեց ամենամյա սկզբունքով մեկ տարով կասեցնել օրենքի ազդեցությունը։ Դոնալդ Թրամփը հունիսին մեկ տարով կասեցրեց 907 համարի օրենքը, Ադրբեջանը ստացավ ռազմական օգնություն ու աշնանը հարձակվեց Արցախի ուղղությամբ։
Արամ Համբարյան, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն - Նախընտրական փուլում Ջո Բայդենը խոսել է Հայոց ցեղասպանության դատապարտման, 907 համարի օրենքի վերականգման և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին։ Հույս ունենք, որ այս բոլոր կետերին նա, որպես նախագահ, հետամուտ կլինի՝ կասեցնելով Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունը, նաև Հայաստանին կապահովի համապատասխան աջակցություն՝ այս սարսափելի ագրեսիայից ապաքինվելու համար։
Կոնգրեսի խոսնակը կլինի Նենսի Փելոսին, Ադամ Շիֆը ղեկավարելու է Հետախուզության, Ֆրենկ Փալոնը՝ Էներգետիկ հարցերով կոմիտեները, եթե Սենատում վերջնահաշվարկով մեծամասնություն կազմեն դեմոկրատները, ապա մեր համայնքի բարեկամ ու վերջերս էլ հայուհու հետ ամուսնացած Ռոբերտ Մենենդեզը կստանձնի Սենատի արտաքին կոմիտեի ղեկավարի ազդեցիկ պաշտոնը։ Մեր լոբբին շարունակելու է ուշադրության կիզակետում պահել Հայաստանին և Արցախին ամերիկյան նյութական աջակցության հարցն ու պնդելու է, որ սահմանափակվեն Թուրքիայի հետ ռազմական կապերը։
Արամ Համբարյան - Դժվար է պատկերացնել, որ գալիք վարչակազմն ավելի մեղմ դիրքորոշում կունենա Թուրքիայի հանդեպ, քան նախկին վարչակազմը։
Կապիտոլիումի բարձունքի՝ հայկական ծագումով 2 հայ օրենսդիրներ՝ Աննա Էշուն և Ջեկի Սպայերը, ընտրվել են, երրորդի՝ Էնտոնի Բրինտիսիի համար ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։