Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում բախվել են Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Շաբաթ օրը Սան Դիեգոյի ափամերձ հատվածում մեկնարկել է Թրամփի կողմնակիցների երթը, սակայն շուտով հայտնվել են ԱՄՆ գործող նախագահի հակառակորդները, այդ թվում՝ հակաֆաշիստական խմբավորումներ․ արդյունքում տեղի են ունեցել բախումներ:
Ոստիկանությունը ցույցը համարել է անօրինական և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ անկարգությունները դադարեցնելու համար:
«Բոլոր խմբերը լքել են տարածքը», - ավելի ուշ տեղեկացրել է Սան Դիեգոյի ոստիկանությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը և փորձել խափանել Ջո Բայդենի հաղթանակի հաստատման գործընթացը։ Հունվարի 10-ի դրությամբ հայտնի է 5 զոհի մասին։