Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում առաջին հանդիպման հաշվիը բացեցին մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները:
Ստանալով Հենրիխ Մխիթարյանը փոխանցումը, 17-րդ րոպեին աչքի ընկավ Պելեգրինիին: Երկրորդ կեսում, սակայն, «Ինտեր»-ը ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունն, այլ առաջ անցավ: Նախ՝ գոլը խփեց Սկիրինիարին և հետո էլ Հակիմին, սակայն խաղավարտին մոտ «Ռոմա»-ն կարողացավ խուսափել պարտությունից Մանչինիի գնդակի շնորհիվ: «Ռոմա»-«Ինտեր»՝ 2:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 34 միավոր: «Ինտեր»-ը 37 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը 40 միավորով «Միլան»-ն է: