AS-ի տվյալներով՝ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իր հարազատ ակումբը:
Ըստ պարբերականի՝ Ռաուլը Զինեդին Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուն է: Հավելենք, որ 43-ամյա մասնագետը մադրիդյան ակումբում խաղացել է 1994-2010 թվականներին:
Հիշեցնենք, որ Ռաուլն այժմ մարզում է «Արքայական ակումբի» երկրորդ թիմը, որի հետ հաղթող ճանաչվեց 2019/20 թվականի ՈՒԵՖԱ-ի պատանեկան Չեմպիոնների լիգան: