Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի լեռնադահուկային համալիրում ձնահյուս է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Ողբերգական դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել՝ պարզելու բոլոր մանրամասները: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ձյան հաստ շերտի տակ է մնացել չորս կառույց: Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Փրկարարները դուրս են բերել 38-ամյա կնոջ, նրա 18 ամսական երեխային և 45-ամյա ամուսնուն: 14-ամյա երեխան ողջ է հայտնաբերվել և լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: