Հունվարի 9-ին, ժամը 17։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնի մոտակայքում՝ «Հասանի Ուրթ» կոչվող հանդամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 21։13-ին: Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ (մոտ 1 հա), խոտածածկույթ (մոտ 2 հա), 1 կաղնու ծառ և 5 ծառի կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից: