Կորոնավիրուսի բրիտանական շտամը, որը 40-70 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան մյուս վարակները, հայտնաբերվել է ԱՄՆ-ի ութ նահանգում: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Խոսքը 63 դեպքի մասին է, որոնք արձանագրվել են Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Կոլորադոյում, Թեքսասում, Ջորջիայում, Քոնեկտիկուտում և Փենսիլվանիայում: Առավել շատ դեպքեր գրանցվել են Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում: