Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կորոնավիրուսից բուժվել է 529 մարդ, մահացել՝ 22 հիվանդ: Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում մահացել է 2750 մարդ:
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 18149 թեստ, այդ թվում` հակամարմինների էքսպրես թեստ`11095, ՊՇՌ թեստ` 7054:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի 238086 դեպքից վերականգնվել է 224718 պացիենտ:
512 մարդ գտնվում է կարանտինում, 3867-ը` հիվանդանոցում, 754-ը` հյուրանոցում: