«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելքի մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզել է, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։
Տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 8-ին՝ հեղինակին պատկանող Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ
յութուբյան ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են հիմնականում Կապանի մասին տեսանյութեր։
Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝ «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են, իբր ես գնացել եմ Կապան, նկարահանումներ եմ արել»։