Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Ռոմայի» հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը նոր պայմանագրով հռոմեական թիմում կմնա է մինչև 2022 թվականի ամառ: Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի հունիսի 30-ը:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի հեղինակ: