Հունվարի 8-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ։
Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել են տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումը որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։
Նախարարները քննարկել են հեռանկարային համապատասխան մեխանիզմներ՝ վերահաստատելով այդ ոլորտում ևս առաջիկայում համատեղ գործունեության անվերապահ իրականացումը։
Մեսրոպ Առաքելյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ բոլոր արցախցիների Արցախում ապրելու համար պայմանների ապահովումը երկու գերատեսչությունների առաջնային օրակարգում է: