Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախի իրենց տներ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը՝ փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
Օրվա ընթացքում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 տեղահանված արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախի իր մշտական բնակության վայրեր է վերադարձել 48059 տեղահանված:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: