Ermenihaber-ը հայտնում է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այս մասին Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։
«Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։