ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ, կարևորելով պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, 2021 թվական հունվարի 20-ից նախաձեռնում է հանդիպումներ հարկ վճարողների հետ` տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները քննարկելու համար:
«Հանդիպումների ընթացքում քննարկումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Հանդիպումների մեկնարկման հստակ ժամանակացույցի մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- տեղեկացնում է ՊԵԿ-ը: