Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:30-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Լ. Ս.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումն ստացել է նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 7-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, որ նույն օրը՝ ժամը 21:50-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984 թ. ծնված Ռ. Ա.-ն և 1982 թ. ծնված Մ. Մ.-ն, իսկ նույն օրը՝ ժամը 21:10-ին, շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել նույն հասցեի բնակիչներ՝ 2011 թ. ծնված Վ. Մ.-ն, 2006 թ. ծնված Վ. Մ.-ն և 2003 թ. ծնված Մ. Հ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումն ստացել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: