Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զոհված զինվորների մոտ պահպանված զինվորական գրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը: Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1194 աճյուն: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի հատվածներում»,- մանրամասնեց Թադևոսյանը: