Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով kulturomania.ru-ին, կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են փառատոնն անցկացնել մայիսին, հավանաբար, մայիսի 11-22-ը: Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել և կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:
2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետևանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել: Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը: