ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի շենքի գրոհներից հետո հայտարարել է, որ երկրի նոր վարչակազմը պետք է իշխանությունը ստանձնի հունվարի 20-ին, և ինքը հանձնառու է իշխանության սահուն և օրինական փոխանցումն ապահովելու հարցում:
Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում Թրամփը նաև հայտարարել է, թե Կապիտոլիումի բարձունքի գրոհներում ներգրավված մարդիկ չեն կարող ներկայացնել իր երկիրը: