Հունվարի 8-ին՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատել է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Տեղում աշխատել են մասնագետների խմբեր՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Ժամը 20:51-ի դրությամբ երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։