ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերի թիվը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը:
Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք «Արցախգազ» ՓԲԸ` «1-04» հեռախոսահամարով: