Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրակականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվարի 1-ին գրանցվել է 8 ծնունդ՝ 5 տղա և 3 աղջիկ։ Բոլոր 8 երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը։
Հունվարի 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 47 երեխա՝ 29 տղա, 18 աղջիկ։
34 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 6 ծնունդ՝ Սևանի բժշկական կենտրոնում, 3-ական ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում և Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարի դեռևս ծնունդ չի գրանցվել։