Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Ֆեյսբուքի էջում գրառում է հրապարակել, որում նշված է.
«Երեկ առավոտ՝ հինգշաբթի, 7 հունվար, 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Մարոնիթ Եկեղեցու Պատրիարքին անձնական ներկայացուցիչ Փոլ Արք. Սայահը: Ան հայոց Սուրբ Ծննդեան տոնին առիթով Պատրիարքին շնորհավորանքը փոխանցեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Լիբանանի այժմու կացութեան առնչուած Պատրիարքին մտահոգութիւններն ու առաջադրանքները: Հայտնենք, որ այս առավոտ Մարոնիթ Պատրիարքը հանդիպում մը ունեցած էր Լիբանանի Հանրապետութեան նախագահին հետ:
Վեհափառ Հայրապետին այցելեց նաև քրիստոնեայ-իսլամ երկխոսութեան ընդհանուր քարտուղար Դոկտ. Մուհամմէտ Սէմմէք: Հանդիպումը առիթ մըն էր քննարկելու քրիստոնեա-իսլամ յարաբերութեանց առնչուած առաջիկա աշխատանքները: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր գործուն մասնակցութիւնը կը բերէ հիշեալ աշխատանքներուն:
Նոր Տարուան և Ս. Ծննդեան տոներուն առիթով Նորին Սրբությունը նամակներ ստացավ, ինչպէս նաև հեռախոսային հաղորդակցութիւններ ունեցավ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապէն, հոգեւոր պետերէ, Լիբանանի հանրապետութեան նախագահէն և նախկին վարչապետներէն:
Քորոնա ժահրի համաճարակին, ինչպէս նաև Արցախի պատերազմին պատճառով Հայրապետը ջնջած էր Նոր Տարուան ու Սուրբ Ծննդեան շնորհաւորական այցելութիւնները և կոչ ուղղած մեր ժողովուրդին՝ տօնական օրերուն հեռու մնալու խրախճանքներէ և այդ առիթով կատարուելիք ծախսերը փոխանցելու Հայաստանի և Արցախի կարիքաւոր ընտանիքներուն»: