Արցախի պետական համալսարանից հայտնում են՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման՝ ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն:
«Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից: