ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Նախարարը լսել է ԱՀ առողջապահական համակարգի բարելավման ուղիների շուրջ վերջիններիս առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև հրատապ լուծումներ պահանջող հարցերը: Քննարկվել են բնակչության անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մեխանիզմների ներդրման, արտամարմնային բեղմնավորման ծրագրի հետ կապված մի շարք հարցեր:
Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը՝ դրանք մանրակրկիտ քննարկելու և պետական քաղաքականության ուղղությունները որոշակիացնելու համար: