ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր շտաբն օգտագործեց օրինական բոլոր հնարավորությունները՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, բայց հիմա եկել է հաշտեցման ժամանակը՝ հայտնում է INTERFAX-ը:
Նա հայտարարել է, որ չնայած «ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու» իր շտաբի օրինական ջանքերին՝ Կոնգրեսը վավերացրեց ընտրությունների արդյունքները, իսկ հունվարի 20-ին նոր վարչակազմը կգա իշխանության:
Միաժամանակ, ԱՄՆ ներկա նախագահն իր կողմնակիցներին խոստացել է, որ ամեն ինչ նոր է սկսվում: «Ուզում եմ իմանաք, որ մեր անհավանական ճանապարհորդությունը նոր է սկսվում: Շնորհակալություն: Աստված օրհնի ձեզ: Աստված օրհնի Ամերիկան»,- ասել է Թրամփը: