ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու Ջո Բայդենի երդման արարողությանը: Այդ մասին Թրամփը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Բոլոր նրանց, ովքեր հարցնում էին. ես չեմ գնալու հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությանը»,- գրել է ԱՄՆ 45-րդ նախագահը: