Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Դեկտեմբերի 29-ի դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 5000 երեխա։
«Հիշեցնենք, որ աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը»,- հայտնում է նախարարությունը։