Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Պարսից ծոցի ափին գործող ստորգետնյա հրթիռային բազան՝ գրում է РИА Новости-ն:
Համալիրը պարունակում է «հարյուրավոր կիլոմետր» հեռահարությամբ բարձր ճշգրտության, «կործանարար ուժով» հրթիռներ, որոնք ունակ են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:
Այս մասին տեղեկությունը հայտնվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման և մամուլում տարածված ենթադրությունների ֆոնին, որոնց համաձայն Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը մինչև նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը` հունվարի 20-ը, կարող է հարված հասցնել Իրանին:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ ասել էր, որ Իրանի սպառնալիքներից հետո Միացյալ Նահանգները որոշել է «Նիմից» ավիակիրը թողնել տարածաշրջանում: