Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 1105 պայթուցիկ նյութ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած գործողության ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են գրեթե 440 հա տարածք, վնասազերծել են շուրջ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, ոչնչացվել է 21 755 պայթուցիկ իր:
Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ օբյեկտների տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակի պայմաններում: Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ վայրում:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: