Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը՝ տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
«Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:
Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։
Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունը՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: