Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել 2 անձի, որոնք կապ ունեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ՝ գրում է Anadolu Agency-ն:
Դատարանի վճռից հետո Թուրքիայի անվտանգության մարմինները հետաքննել են հետախուզության նախկին սպա Վեյսալ Շահինին:
Ստամբուլի քրեական դատարանը Վեյսալ Շահինին և Վոլքան Շահինին մեղավոր է ճանաչել սպանության մասին նախապես իմանալու համար և երկուսին ձերբակալման օրդեր է տվել՝ ավելացնելով, որ նրանք «կարճ ժամանակ են անցկացրել կալանքի տակ»:
Անվտանգության մարմինները Վեյսալ Շահինին ձերբակալել են Թուրքիայի Ադանա նահանգում և տեղափոխել Ստամբուլի դատարան, որտեղից էլ նրան ուղարկել են բանտ:
Դինքը, որն այն ժամանակ պոլսահայ «Ակոս» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, սպանվել է իր գրասենյակի մոտ՝ 2007 թվականի հունվարի 19-ին: