Ջոն Հոփկինսի ամերիկյան համալսարանի տվյալների համաձայն՝ համաճարակի սկսման օրից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 88 միլիոն 42 հազար 762-ի, 1 միլիոն 898,530-ը մահացել է, առողջացել է ավելի քան 62 միլիոն մարդ՝ հայտնում է interfax-ը:
5 միլիոն կամ ավելի COVID-19-ի վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ պատրաստվում են 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափը 600 միլիոնից հասցնել 1 միլիարդի:
Հունվարի 6-ին ԵՄ կարգավորող մարմինը թույլատրել է Moderna պատվաստանյութը օգտագործել Եվրոպայում: Եվրամիությունը գնելու է նաև կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի լրացուցիչ 300 միլիոն դեղաչափ: