Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Ալվերկայի» թիմի բրազիլացի 24-ամյա ֆուտբոլիստ Ալեքս Ապոլինարիոն մահացել է սրտի կանգի հետևանքով:
Ֆուտբոլիստը անգիտակից ընկել է խոտածածկին «Ունիաո Ալմեյրիմի» հետ հանդիպման 27-րդ րոպեին:
Մարզադաշտի բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել, որից հետո Ապոլինարիոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան չեն կարողացել փրկել: Սրտի կանգը հանգեցրել է մահվան: