ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։
«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկ մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է և Արդարադատության նախարարությունում է գաղտնի ռեժիմով՝ որոշ դրույթների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։