Ֆրանսիան հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնման օգտին: Այս մասին այսօր տեղեկացրել են Ելիսեյան պալատից՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտարարել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը հասնելու իր վճռականության մասին»,- տեղեկացնում են Ելիսեյան պալատից:
Ֆրանսիայի նախագահական պալատի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է «բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն միտված ջանքերին Ֆրանսիայի պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու մասին»: