ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՃՈ իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
«Մասնավորապես, հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- հայտնում են ՃՈ-ից։