ԱՄՆ Կոնգրեսը՝ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, այսօր համատեղ նիստում հաստատել է 2020-ի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Ամերիկյան լրատվամիջոցներն ուղիղ եթերով հեռարձակել են նիստը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրիչի ձայն: ԱՄՆ օրենսդիր մարմնի նիստը պետք է վերջ դնի նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացին:
Այսպիսով՝ Կոնգրեսը վավերացրել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի հաղթանակը: Նիստից հետո ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Բայդենը՝ որպես ԱՄՆ նախագահ, իր լիազորությունների կատարմանը կանցնի հունվարի 20-ից: