Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:
«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,- ասված է Երևանի պետական տիկնիկային թատրոնի հաղորդագրության մեջ: