Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Կապիտոլիումի բլրի վրա Դոնալդ Թրամփի աջակիցների առաջացրած քաոսը ցույց է տալիս արևմտյան ժողովրդավարության փխրունությունն ու խոցելիությունը՝ փոխանցում է Al Arabiya-ն:
«Այն, ինչ մենք տեսանք երեկ և այսօր Միացյալ Նահանգներում, ցույց է տալիս, թե որքան փխրուն և խոցելի է արևմտյան ժողովրդավարությունը»,- պետական հեռուստատեսությամբ իր ելույթում ընդգծել է Հասան Ռոհանին:
Իրանի նախագահի խոսքով՝ թեև ԱՄՆ-ի գիտությունն ու արդյունաբերությունն առաջընթաց են ապրում, այնուամենայնիվ, պոպուլիզմի համար հողը, դժբախտաբար, արգասաբեր է:
«Պոպուլիստը եկավ և անցած չորս տարիների ընթացքում իր երկիրը տարավ դեպի աղետ»,- նշել է Իրանի ղեկավարը: