Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշը գերազանցել է 25 միլիոնը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Եվրոպական մի շարք երկրներում կրկին լոքդաուն են սահմանել կամ երկարաձգել են կարանտինի ժամկետները, քանի որ համավարակը սպառնում է առողջապահական համակարգերին:
Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչ օրս արձանագրվել է վարակման 25 մլն 16.506 դեպք, մահացության ցուցանիշը 559.863 է: Այս առոմով, Եվրոպան ամենավատ վիճակում է, քանի որ այս մայրցամաքում է գրանցվել վարակման ու մահվան դեպքերի 30 տոկոսը: