Այսուհետ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Եղիշե Մելիքյանը. ակումբը մարզչի հետ կնքել է պայմանագիրը: Նշենք, որ Մելիքյանը մինչ այդ մարզել է Երևանի «Ալաշկերտը»։
Նա հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։